Օգտատիրական համաձայնագիր

1 Ընդհանուր դրույթներ
2 Տերմիններ եւ սահմանումներ
3 Կայքից օգտվելու կարգը
4 Մտավոր սեփականություն
5 Կայքը եւ Վարչակազմը
6 Հաղորդագրությունները
7 Վճարովի ծառայությունների պայմանները
8 Օգտատիրոջ Երաշխիքները
9 Պատասխանատվությունը
10 Համաձայնագրի փոփոխումը կամ դադարեցումը
11 Կիրառվող Օրենքը եւ վեճերի լուծումը
12 Եզրափակիչ դրույթներ

1 Ըդհանուր դրույթներ

1.1 Կայքը, որը տեղադրում է սույն օգտատիրական համաձայնագիրը ( այսուհետ Համաձայնագիր) ծանոթությունների ծառայություն է և իրենց ներկայացնում է մի համակարգ, որը հնարավորություն է տալիս օգտատերերին ծանոթանալու և շփվելու։
1.2 Սույն Կայքը ղեկավարվում է Կայքի Վարչակազմի կողմից (այսուհետ-Վարչակազմ)։
1.3 Սույն Համաձայնագիրը սահմանում է կայքից օգտվելու կանոնները, նրա օգտագործման կարգը, և հանդիսանում է միանալու պայմանագիր այն իմաստով, որը սահմանված է Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական օրենսգրքի 428 հոդվածի 1-ին մասով։
1.4 Սույն Համաձայնագիրը կիրառվում է կայքի օգտագործման բոլոր մեթոդների, ինչպես նաև Վարչակազմի և Կայքի Օգտատերերի կողմից տեղադրված ցանկացած տեղեկատվության նկատմամբ։
1.5 Սույն Համաձայնագիրը կիրառվում է Օգտատերերի և Վարչակազմի բոլոր հաղորդագրությունների, էլեկտրոնային նամակների, Կայքի կողմից տրամադրվող ցանկացած ծառայությունների նկատմամբ։
1.6 Օգտվելով Կայքից ՝ օգտագործողն ընդունում է համաձայնագիրը, դրանով իսկ հաստատելով իր համաձայնությունը սույն Համաձայնագրում շարադրված բոլոր դրույթների հետ, ինչպես նաև պարտավորվում է Կայքից օգտվել բացառապես Համաձայնագրում սահմանված կարգով։
1.7 Օգտվելով Կայքից՝ օգտագործողը հաստատում է, որ լրացել է իր 18 տարին, և որ նա օժտված է լրիվ գործունակությամբ այն երկրի օրենսդրությանը համապատասխան, որի քաղաքացին է կամ հպատակը։
1.8 Եթե օգտագործողը համաձայն չէ սույն Համաձայնագրի հետ, նա չի կարող օգտվել կայքից, իրավունք չունի հաղորդագրություններ կատարել, կամ ցանկացած այլ կերպ գործողություններ իրականացնել՝ կապված Կայքի օգտագործման հետ։
1.9 Օգտվելով Կայքից ՝ օգտատերը հաստատում է իր մոտ կայքից օգտվելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների, ծրագրային ապահովման առկայությունը, կայքից օգտվելու հնարավորությունը, էլեկտրոնային փոստի և համացանցի հասանելիությունը:
1.10 Օգտվելով Կայքից՝ Օգտատերը ընդունում և համաձայնում է, որ կայքի Վարչակազմը չի կրում, և չի կարող պատասխանատվություն կրել Կայքի հետ Օգտատիրոջ տեխնիկական միջոցների համակարգի ու ծրագրային ապահովման համատեղելիության համար:
1.11 Օգտվելով Կայքից և ընդունելով սույն Համաձայնագիրը՝ դուք հանդիսանում եք կայքի օգտագործող այն իմաստով, որը սահմանված է սույն Համաձայնագրի 2.4 կետով։
1.12 Համաձայնագրի պայմանների ընդունումն իրականացվում է կայքում օնլայն գրանցվելիս՝ «Ես համաձայն եմ» նշանի զետեղումով։
1.13 Ընդունելով Համաձայնագիրը, օգտվողը համաձայնվում է գաղտնիության քաղաքականության հետ (Համաձայնագրի N 1 Հավելված), և տալիս է իր համաձայնությունը գաղտնիության քաղաքականությամբ սահմանված կարգով անհատական տվյալների մշակմանը։
1.14 Ընդունելով այս Համաձայնագիրը և օգտվելով կայքից օգտվողը հաստատում է, որ գործում է իր անունից և լրիվ պատասխանատվություն է կրում բոլոր գործողությունների համար, ինչպես իր սեփական գործողությունների, որոնք կատարվում են իր անձնական էջի, գրանցման տվյալների, մուտքի անունի և գաղտմաբառի օգտագործմամբ։

2 Տերմիններ և սահմանումներ

2.1 Կայքը տեղակայված է հետևյալ ինտերնետ հասցեով․ www.barev.ru
2.2 Համաձայնագիր — այս համաձայնագիրն է ՝ բոլոր փոփոխություններով, լրացումներով, հավելումներով և արձանագրություններով, որոնք սահմանում են Կայքից օգտվելու կանոնները, Համաձայնագրի կողմերի իրավունքների և պարտականությունների սահմանողը, օգտատիրոջ, ադմինիստրացիայի և կայքի սեփականատիրոջ միջև կապ հաստատողը։
2.3 Վարչակազմ — սույն համաձայնագրի վերահսկումը իրականացնող Կայքի ղեկավարման օրգան։
2.4 Օգտատեր — գործունակ ֆիզիկական անձ, որը միացել է Համաձայնագրին, գրանցվել և օգտվում է կայքից՝ համաձայնագրում սահմանված կարգով։
2.5 Կայքից օգտվելու կանոնները — կայքից օգտվելու կարգն է, Օգտատիրոջ համար արգելված և թույլատրելի գործողությունների ցանկր, ինչպես նաև այլ հարցեր, որոնք առնչվում են Համաձայնագրին, նրա կատարման կարգին և պայմաններին, ինչպես նաև հաստատված կանոնակարգերի բլոկ, որոնք ներառված են Համաձայնագրում և հանդիսանում են նրա անքակտելի մասը։
2.6 Լրացուցիչ ծառայություն․ ծառայություն, որը մատուցվում է վճարովի հիմունքներով, Համաձայնագրի 7 հոդվածով որոշված և կայքի համապաստասխան բաժնում նշված պայմաններով և կարգով։ Այն իրենից ներկայացնում է Կայքի լրացուցիչ հնարավորություններից օգտվելու հնարավորություն։
2.7 Գաղտնիության քաղաքականություն — Օգտատերերի անձնական տվյալների հավաքման, պահպանման և փոխանցման կարգն է՝ շարադրված Համաձայնագրի N1 հավելվածում և հանդիսանում է Համաձայնագրի անքակտելի մասը։
2.8 Գրանցում- Օգտատիրոջ կողմից ադմինիստրացիայի ՝ իր մասին տեղեկությունների և իր անձնական տվյալների փոխանցման ընթացակարգն է՝ կայքի հնարավորություններից օգտվելու թույլտվություն ստանալու համար։ Գրանցման մանրամասն կարգը հաստատվում է ադմինիստրացիայի կողմից՝ հաշվի առնելով կայքի տեխնիկական հնարավորությունները և առանձնահատկությունները։
2.9 Ավտորիզացիա- անվան/գաղտնաբառի մուտքի ընքացակարգն է Կայքում՝ ուղղված թույլտվություն ստացողի նույնականացմանը (իդենտիֆիկացիայի), որպես կայքից օգտվողի, և անհրաժեշտ է Կայքից օգտվելու համար։ Ամեն անգամ Կայք մուտք գործելու համար օգտատերը պարտավոր է ավտորիզացիայի ընթացակարգ անցնել կայքից օգտվելու համար։ Ավտորիզացիայի մանրամասն կարգը հաստատվում է Վարչակազմի կողմից՝ հաշվի առնելով կայքի տեխնիկական հնարավորությունները։
2.10 Նախամոդերացիա- օգտատերերից ստացված տեղեկատվության նախնական ստուգման և օգտատերերի և Վարչակազմի կողմից կայքում տեղադրված նյութերի՝ սույն Համաձայնագրին և կայքից օգտվելու կանոններին համապաստասխանության ստուգման ընթացակարգ։

3 Կայքից օգտվելու կարգը

3.1 Կայքը նախատեսված է բացառապես անձնական, ոչ կոմերցիոն նպատակների համար։ Օգտատերը պարտավոր է Կայքից օգտվել Համաձայնագրում սահմանված նպատակներով և կարգով։
3.2 Օգտատերն իրավունք չունի Կայքից օգտվելու իր իրավունքը փոխանցել երրորդ անձանց ոչ մի հանգամանքում, ինչպես նաև իրավունք չունի բացահայտել իր անվան/գաղտնագրի մասին տեղեկությունները ինչպես կոնկրետ անձանց, այնպես էլ լայն հասարակությանը։
3.3 Թույլտվություն ստանալու և Կայքից օգտվելու համար անհրաժեշտ է Գրանցման ընթացակարգ անցնել Կայքում։ Գրանցումն իր մեջ կարող է ներառել․
3.3.1 անձնական տվյալների նշում․անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, անձնագրային տվյալներ, բջջային հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե, հասցե և Վարչակազմի կողմից պահանջվող այլ տվյալներ
3.3.2 անվան/գաղտնագրի կազմում
3.3.3 18 տարին լրանալու մասին հաստատում, սույն Օգտվողի Համաձայնագրի և Գաղտնիության քաղաքականության (Հավելված N1) ընդունում և համաձայնություն, ինչպես նաև անձնական տվյալների մշակման կարգի և պայմանների հետ համաձայնություն
3.3.4 Օգտատիրոջ իդենտիֆիկացիա՝ նրա կողմից տրամադրված լուսանկարների միջոցով
3.3.5 Նշված տվյալների ավտորիզացիա
3.4 Գրանցման ընթացակարգն անցնելուց հետո Օգտատերն ամբողջությամբ ընդունում է սույն Համաձայնագրի պայմանները, պարտավորվում է գործել նրա պայմաններին համապատասխան։ Անկախ նրանից թե ով է գործողություն կատարել իր անվան/գաղտնագրի կիրառմամբ, դրանք համարվելու են Օգտատիրոջ կողմից կատարված գործողություններ։
3.4.1 Սույն Համաձայնագրի բոլոր պայմանները տարածվում են բոլոր անձանց վրա Կայքի ամեն մի այցելության դեպքում, անկախ Գրանցման ընթացակարգից։
3.5 Գրանցումն անցնելուց հետո անձը դառնում է Կայքի Օգտատեր այն իմաստով, որը սահմանվում է սույն Համաձայնագրով։
3.6 Գրանցումն անցնելուց հետո Օգտատերը ստանում է եզակի անուն/գաղտնագիր զույգը, որը հասանելի է դարձնում Կայքը և նրա ծառայությունները։ Օգտատերը պարտավորվում է ոչ մի պարագայում չհայտնել իր անուն/ գաղտնագիրը երրորդ անձանց և ամբողջովին պատասխանատվություն է կրում իր անուն/ գաղտնագրի օգտագործմամբ գործողությունների համար։
3.7 Գրանցումն իր մեջ կարող է ներառել Օգտատիրոջ կողմից նշված տվյալների հաստատման ընթացակարգ ՝ Կայքի տեխնիկական միջոցների և ռեսուրսների օգտագործմամբ Օգտատիրոջը որպես կոնկրետ անձ նույնականացնելու համար։
3.8 Գրանցվելով, Օգտատերն ավտոմատ կերպով հաստատում է իր կողմից նշված տվյալների հավաստիությունը և ընդունում է դրա հետ կապված բոլոր ռիսկերը։
3.9 Օգտատերը պարտավորվում է Կայքը չօգտագործել հետևյալ նպատակներով.
3.9.1 Ձեռներեցություն իրականացնելու և կոմերցիոն նպատակներով
3.9.2 Զանգվածային հաղորդագրությունների, էլեկտրոնային նամակների առաքման, ինչպես նաև Կայքում ստացված տեղեկատվության օգտագործմամբ
3.9.3 Գործարքներ իրականացնել( կոմերցիոն կամ ոչ կոմերցիոն) այլ Օգտատերերի հետ, առանց Վարչակազմից նախնական թույլտվություն ստանալու, ինչպես նաև առաջարկել այլ Օգտատերերին գործարքներ կատարել, փոխանցել ապրանքներ, կատարել աշխատանքներ, ծառայություններ մատուցել
3.9.4 Գովազդել ապրանքներ և ծառայություններ, առաջարկներ ներկայացնել Օգտատերերին, գործողություններ կատարել ի օգուտ երրորդ անձանց
3.10 Կայքից օգտվելիս արգելվում է.
3.10.1 Խախտել Կայքի սեփականատերերի, Վարչակազմի և երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքները
3.10.2 Տարածել հաղորդագրություններ, որոնք պարունակում են վնասաբեր օբյեկտներ, համակարգչային վիրուսներ, նրանց նմանակներ, տրոյաններ, տրամաբանական ռումբեր, այլ վնասաբեր ծրագրեր և տվյալներ
3.10.3 Հաղորդագրություններ և տեղեկատվություն տարածել, որոնք պարունակում են վիրավորանք, սպառնալիքներ, զրպարտություն, խտրականության, բռնության կոչեր, անպարկեշտություններ, ատելություն և ռասիզմ, ինչպես նաև որպես այդպիսին մեկնաբանվող այլ բաներ
3.10.4 Ազգային թշնամանքի, ահաբեկչության և բռնության կոչեր տարածել
3.10.5 Կոչեր տարածել կոպիտ վարվելակերպի, կամ այլ տեսակի գործողությունների, որոնք նվաստացնում են մարդկային արժանապատվությունը, անկախ ռասայական պատկանելությունից, տարիքից, սեռից, ազգությունից, դավանանքից, արտաքինից, ֆիզիկական և մտավոր կարողություններից
3.10.6 Դիտողությունների հասցեագրում 18 տարին չլրացած անձանց վերաբերյալ, կամ գործողությունների կատարում, որոնք ուղղված են 18 տարին չլրացած անձանց հետ ծանոթությունների կազմակերպմանը, կամ գործողություններ, որոնք կարող են պատճառ հանդիսանալ նման ծանոթությունների/հանդիպումների
3.10.7 Ցանկացած տիպի արգելված նյութերի տարածում, արգելված կայքերի հղումների հրապարակում, կամ կայքերի և ցանկացած այլ տեղեկատվական նյութերի, որոնք պարունակում են տեղեկություններ՝ նշված Համաձայնագրի 3.3-3.4 կետերում
3.10.8 Կատարել գործողություններ, որոնք նպատակ ունեն վնասելու կամ կարող են վնասի պատճառ հանդիսանալ Կայքի, Վարչակազմի կամ Կայքի սեփականատերերի համար
3.10.9 Ցանկացած տիպի գործողությունների կատարում, որոնք ուղղված են կամ կարող են հետևանք հանդիսանալ քաղաքացիական, քրեական կամ ադմինիստրատիվ օրենսդրության խախտմանը, ինչպես նաև նմանատիպ գործողությունների կոչեր, սադրանքներ և պրոպագանդա(քարոզչություն)
3.11 Կայքի Վարչակազմը իրեն իրավունք է վերապահում և առանձնակի նշում է իր իրավունքը, Օգտատերերի կողմից Համաձայնագրի 3.10 կետում նշված գործողությունների կատարման մասին տեղեկությունները և դրանց հետ կապված Օգտատերերի անձնական տվյալները փոխանցել իրավասու պետական օրգաններին։
3.12 Կայքի օգտագործումը թույլատրվում է միայն Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան և Համաձայնագրի «Կիրառվող իրավունքը» հոդվածին համապատասխան։
3.13 Արգելված է ծրագրային ապահովման և տեխնիկական միջոցների օգտագործումը, որոնք նախատեսված են Կայքի օգտագործման գործընթացի ավտոմատացման համար, ինչպես նաև ցանկացած այլ ծրագրային ապահովման միջոցների օգտագործումը, բացի ինտերնետ(համացանց) բրաուզերներից։
3.14 Վարչակազմը իրավունք ունի նախնական զգուշացումից հետո, կամ առանց դրա, ժամանակի ցանկացած պահի արգելափակել Օգտատերի մուտքը Կայք, անկախ նրա համաձայնությունից և/կամ Համաձայնագրի որևէ խախտման առկայությանը՝ առանց պատճառները բացատրելու։ Ընդ որում, վճարովի ծառայությունները, որոնք նշված են Համաձայնագրի 7 հոդվածում, համարվելու են որակյալ և լրիվ ծավալով տրամադրված։
3.15 Վարչակազմը իրավունք ունի պահել և մշակել Օգտատերերի անձնական տվյալները՝ Գաղտնիության Քաղաքականությանը համապատասխան, ինչպես նաև Կայքում Օգտատերի անձնական էջ մուտքի հնարավորություն ստանալ, իր ստացած և ուղարկած հաղորդագրություններով, լուսանկարներով և այլն, առանց Օգտատերի նախնական համաձայնությունը ստանալու։
3.16 Վարչակազմը իրավունք ունի ժամանակի ցանկացած պահի հեռացնելու Օգտատիրոջ տեղադրած ցանկացած նյութերը և տեղեկատվությունները, առանց նրա համաձայնության և առանց բացատրելու պատճառները։
3.17 Վարչակազմը իրավունք ունի սահմանափակել Օգտատիրոջ մուտքը կայք, ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասնակիորեն։
3.18 Թույլատրված է տեղադրել ֆոտո-նյութեր, որտեղ պատկերված է բացառապես Օգտատերը։ Օգտատիրոջ կողմից Կայքում տեղադրված բոլոր լուսանկարները Վարչակազմի կողմից ենթարկվելու են մոդերացիայի։ Ընդ որում Վարչակազմը իրեն իրավունք է վերապահում հեռացնել ցանկացած, այդ թվում Օգտատիրոջ բոլոր լուսանկարները՝ առանց պատճառները բացատրելու։
3.19 Վարչակազմը իրավունք ունի սահմանափակումներ հաստատել Օգտատիրոջ կողմից տեղադրվող տեղեկատվական նյութերի նկատմամբ, ըստ ծավալի և ըստ կազմի, ինչպես նաև Կայքի օգտագործման տեխնիկական սահմանափակումներ մտցնել, որոնց մասին ժամանակ առ ժամանակ կտեղեկացվեն Օգտատերերը, Վարչակազմի կողմից ընտրված ձևով կամ միջոցով։
3.20 Կայքում տեղադրելով ֆոտո-նյութեր՝ Օգտատերը Կայքի Վարչակազմին և Կայքի սեփականատերերին դրանց օգտագործման անսահմանափակ իրավունք է ընձեռում, Համաձայնագրի 4րդ հոդվածում սահմանված կարգով։

4 Մտավոր սեփականություն

4.1 Այս Կայքը հանդիսանում է մտավոր սեփականություն։
4.2 Ընդունելով սույն Համաձայնագրի պայմանները, Օգտատերը Կայքի սեփականատերերին և Վարչակազմին անհատույց իրավունք է տալիս( պարզ, ոչ բացառիկ լիցենզիա), Օգտատիրոջ կողմից Կայքում տեղադրված ցանկացած տեղեկատվություն և տվյալներ օգտագործել, այդ թվում նաև կոմերցիոն նպատակներով։
4.3 Համաձայնագրի 4.2 կետում նշված իրավունքը Վարչակազմին և Կայքի սեփականատերերին տրվում է Օգտատիրոջ կողմից Համաձայնագրի 4.2 կետում նշված տվյալների և տեղեկությունների ավելացման հետ միաժամանակ, ամբողջ ժամանակահատվածի համար, որում գործում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքները, կամ նշված նյութերի նկատմամբ ոչ գույքային իրավունքների պաշտպանությունը՝ աշխարհի բոլոր երկրների տարածքներում օգտագործելու համար։
4.4 Պարզ, ոչ բացառիկ լիցենզիայի տրամադրման շրջանակներում նյութերի օգտագործումը թույլատրվում է հետևյալ նշված եղանակներով, սակայն չսահմանափակվելով դրանցով։
4.4.1 Վերարտադրել նյութերը, այսինքն այդ նյութերի մեկ կամ մի քանի նմուշներ պատրաստել ցանկացած նյութական կերպով, ինչպես նաև էլեկտրոնային սարքերի հիշողության մեջ գրանցել( Վերարտադրելու իրավունք) ։
4.4.2 Տարածել նյութերի նմուշները, այսինքն հասանելիություն ապահովել ցանկացած տեսքով վերարտադրված նյութերի նկատմամբ, այդ թվում ցանցային և այլ միջոցներով, ինչպես նաև վաճառքի, վարձակալության հանձնման, պարտքով տրամադրման միջոցով, ներառյալ ներմուծումը, այդ եղանակներից յուրաքանչյուրի համար (Տարածելու իրավունք) ։
4.4.3 Հասարակայնորեն ցուցադրել նյութերը (Հասարակայնորեն ցուցադրելու իրավունք)։
4.4.4 Հասարակայնորեն կատարել նյութերը (Հասարակայնորեն կատարելու իրավունք)։
4.4.5 Հայտնել նյութերի մասին այնպես, որ ցանկացած անձի համար դրանք հասանելի լինեն ինտերակտիվ ռեժիմով, ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ՝ ըստ իր ընտրության ( Բոլորին ի գիտություն հասցնելու իրավունք)։
4.4.6 Արդիականացնել նյութերը, այսինքն փոփոխել կամ այլ կերպ վերամշակել նյութերը, ներառյալ մեկ լեզվից մյուսը թարգմանելը (Վերամշակման իրավունք)։
4.4.7 Զիջել բոլոր իրավունքները կամ ստացած իրավունքների մի մասը երրորդ անձանց (Ենթալիցենզավորման իրավունք)։
4.5 Կայքում տեղադրված ամբողջ ծրագրային ապահովումը, դիզայնը, պատենտները, ցանկացած իրավունքները մտավոր սեփականության օբյեկտների և նրանց ցանկացած մասի նկատմամբ( այսուհետ Մտավոր սեփականություն իրավունք) պատկանում են Կայքի սեփականատերերին կամ օգտագործվում են Կայքի սեփականատերերի կողմից ՝ դրանց սեփականատերերի հետ համաձայնագրերի հիման վրա, և եթե այլ բան չի նշվում, ամրագրված են Կայքի սեփականատերերին։
4.6 Արգելվում է Կայքի և նրանում տեղադրված տեղեկատվության նկատմամբ իրականացնել հակինգ փորձեր, տարածել, փոփոխել, պատճենահանել, բացի այն նպատակներից, որոնք նախատեսված են Համաձայնագրով։
4.7 Արգելված է Մտավոր սեփականության օգտագործումը, առանց Կայքի Վարչակազմի և/կամ նրա սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության։
4.8 Արգելված է ցանկացած ինտերնետ ռեսուրսներին հղումներ տեղադրել, առանց Կայքի Վարչակազմի և/կամ նրա սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության։
4.9 Օգտատերը հաստատում է իր համաձայնությունը օգտագործելու իր պատկերը ցանկացած նպատակով, նախատեսված սույն Համաձայնագրով, անվճար հիմունքներով, այն դեպքում երբ այդ պատկերը Օգտատիրոջ կողմից կտեղադրվի Կայքում։

5 Կայքը և Վարչակազմը

5.1 Մուտքը երրորդ անձանց կայքեր, որոնց հղումները տեղադրված են Կայքում, իրականացվում են Օգտատիրոջ սեփական ռիսկով և իր հայեցողությամբ, և Վարչակազմը ոչ մի պատասխանատվություն չի կրում դրանց բովանդակության համար։
5.2 Այն դեպքում, երբ Օգտատերը կասկածում է, որ իր ծածակագիրը հայտնի է դարձել երրորդ անձանց, Օգտատերն անհապաղորեն պարտավոր է գործողություններ կատարել Կայքում նոր ծածակագիր ստանալու համար, քանի որ Օգտատիրոջ անվան/ծածկագրի հետ կապված գործողությունների համար Օգտատերը կրում է ողջ պատասխանատվությունը։
5.3 Վարչակազմը իրավունք ունի Օգտատիրոջը հաղորդագրություններ ուղարկել, այդ թվում նաև ավտոմատ հաղորդագրությունների համար նախատեսված ծրագրային ապահովման և տեխնիկական միջոցների օգտագործմամբ։ Օգտատերը համաձայնում է նման հաղորդագրություններ ստանալուն։
5.4 Ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում Կայքի հասանելիության համար այն դեպքում, երբ Օգտատերը արգելափակվում է ինտերնետ-մատակարարի կողմից, կամ Օգտատիրոջ գտնվելու երկրի պետական օրգանի կողմից։

6 Հաղորդագրություններ

6.1 Ընդհանուր կանոնով Կայքը և Վարչակազմը զբաղվում եմ երրորդ անձանց հաղորդագրությունների փոխանցմամբ, պահեստավորմամբ, մշակմամբ և այլ գործողություններով, առանց դրանք ընտրելու և բովանդակությունը փոփոխելու։
6.2 Անկախ Համաձայնագրի 6.1 կետի դրույթներից Վարչակազմը իրեն իրավունք է վերապահում Վերամոդերացման ենթարկել օգտատերերի կողմից տեղադրված ցանկացած տվյալներ, այդ թվում հաղորդագրությունները, գրաֆիկները, ֆոտո, վիդեո, աուդիո նյութերը, սակայն չսահմանափակվելով միայն դրանցով։
6.3 Ընդ որում, անկախ Վերամոդերացիայի իրականացումից, Վարչակազմը պարտավոր չէ ստուգել յուրաքանչյուր հաղորդագրությունը, դրանց բովանդակությունը, կանոններին համապատասխանությունը, գնահատել դրանք կամ դրանց ներառած նյութերը։
6.4 Կարծիքները, որոնք արտահայտված են այլ Օգտատերերի հաղորդագրություններում, հանդիսանում են դրանց հեղինակների կարծիքը։ Վարչակազմը պատասխանատվություն չի կրում մեկնաբանությունների, տեսակետների, դիտողությունների, և ցանկացած այլ հայտարարությունների համար՝ արտահայտված հաղորդագրություններում։
6.5 Վարչակազմը ուշադրություն է հրավիրում այլ փաստին, որ չի հանդիսանում, և ոչ մի պարագայում չի կարող երաշխավորող հանդիսանալ Կայքում և հաղորդագրություններում տեղեկատվության անճշտությունների և ոչ հավաստիության հետևանքով Օգտատերերի կրած վնասների համար։
6.6 Օգտատերն իրավունք ունի Վարչակազմի հասցեով բողոք ուղարկել հաղորդագրություններում պարունակվող տեղեկատվության անճշտությունների համար։
6.6.1 Վարչակազմը իրավունք է վերապահում իրեն Օգտատիրոջ բողոքը չդիտարկել՝ առանց պատճառները բացատրելու։
6.7 Օգտատերը կրում է բոլոր ռիսկերը՝ կապված հաղորդագրություններում պարունակվող տեղեկատվությունը որպես հավաստի, ճշգրիտ և ապահով ընդունելու համար։
6.8 Վարչակազմը իրավունք ունի ցանկացած պահի ջնջել Կայքում տեղադրված ցանկացած հաղորդագրություն՝ անկախ սույն Համաձայնագրի խախտման առկայությունից։
6.9 Վարչակազմը իրավունք ունի խմբագրել հաղորդագրություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն, առանց Օգտատիրոջ նախնական համաձայնության։
6.10 Հաղորդագրությունների, ինչպես նաև Օգտատերերի կողմից տեղադրված այլ տվյալների Վերամոդերացիայի դեպքում Վարչակազմը պատասխանատվություն չի կրում դրանք հասցեատիրոջը ուշ հասցնելու համար։
6.11 Սույն Համաձայնագրով արգելված տեղեկությունների և տվյալների փոխանակությունն արգելված է։
6.12 Կայքից օգտվելիս Օգտատերը պետք է խելամիտ զգուշավորություն դրսևորի այլ Օգտատերերի ներկայացրած տեղեկատվության ճշգրտությունը և հավաստիությունը գնահատելիս։
6.13 Օգտատերը պետք է հասկանա, որ Կայքում այլ Օգտատերերի կողմից տեղակայված տեղեկատվությունը կարող է լինել ոչ հավաստի, անվստահելի և անօրինական։ Նման Օգտատերերի գործողությունների համար Վարչակազմը պատասխանատվություն չի կրում։

7 Լրացուցիչ ծառայությունների մատուցման պայմանները

7.1 Վարչակազմի կողմից Կայքում առաջարկվող անվճար ծառայությունների հետ մեկտեղ Օգտատերը կարող է օգտվել նաև լրացուցիչ ծառայություններից, որոնք վճարովի են։
7.2 Լրացուցիչ ծառայությունների մատուցման պայմանները, նրանց արժեքը, ժամկետները և մատուցման կարգը որոշվում են Վարչակազմի կողմից միակողմանիորեն, և նշվում են Կայքի համապատասխան բաժնում։
7.3 Օգտատերը բացառիկ պատասխանատվություն է կրում իր անձնական տվյալների ամբողջականության, ճշգրտության և հավաստիության համար։ Օգտատերն իր համաձայնությունն է արտահայտում այն բանին, որ Վարչակազմը իրավունք ունի հարցապնդել, իսկ ինքն այդ դեպքում պարտավոր է, հաշվի առնելով "Անձնական տվյալների մասին" Դաշնային օրենքը, ներկայացնել իր անձնական տվյալները, այդ թվում վճարայի ռեկվիզիտները, կրեդիտային կամ դեբետային քարտերի և այլ վճարման միջոցների մասին տվյալները։
7.4 Օգտատերը կարող է ամեն անգամ ինքնուրույն միացնել լրացուցիչ ծառայությունները կամ ընտրել ծառայության ավտոմատ երկարաձգումը։
7.5 Ծառայության ավտոմատ երկարաձգումը հնարավոր է միայն Կայքում Օգտատիրոջ հաշվի դրական հաշվեկշռի դեպքում։
7.6 Օգտատերը կարող է վճարել լրացուցիչ ծառայությունների համար ուղղակիորեն, օգտագործելով Վարչակազմի ընձեռած վճարային համակարգը, ինչպես նաև օգտագործելով վիրտուալ արժույթ՝ հատուկ արժույթ՝ նախատեսված Կայքի լրացուցիչ հնարավորություններից օգտվելու համար։
7.7 Լրացուցիչ ծառայությունների համար վճարում է կատարվում դրամական միջոցների փոխանցմամբ՝ Կայքի համապատասխան բաժնում։ Ընդ որում, Վարչակազմը պատասխանատվություն չի կրում դրամական միջոցների փոխարկման և հաշվեհամարին հասնելու ժամկետների համար։
7.8 Օգտատիրոջ կողմից վիրտուալ արժույթի գնման դեպքում, ինչպես նշված է Համաձայնագրի 7.6 կետում, վճարումը կատարելուց հետո դրամական միջոցները ավտոմատ կերպով փոխարկվում են վիրտուալ արժույթի՝ Վարչակազմի կողմից սահմանված փոխարժեքով, որը հետագայում Օգտատիրոջ կողմից կարող է ծախսվել Կայքի լրացուցիչ հնարավորությունները ստանալու և լրացուցիչ ծառայություններ միացնելու համար։
7.9 Լրացուցիչ ծառայությունների մատուցման պահ համարվում է տվյալ ծառայության համար վճարման պահը, իսկ վիրտուալ արժույթի գնման դեպքում՝ դրամական միջոցները վիրտուալ արժույթի փոխարկելու պահը՝ Վարչակազմի կողմից սահմանված կարգով։ Նշված պահից սկսած լրացուցիչ ծառայությունները համարվում են ամբողջ ծավալով մատուցված, որակով և ժամանակին։ Դրամական միջոցները Օգտատերին վերադարձի ենթակա չեն, իսկ վիրտուալ արժույթը Վարչակազմի կողմից դրամական միջոցների չի փոխարկվում։
7.10 Օգտատիրոջ հաշվի համալրման պայմանները և եղանակները հրապարակվում են Կայքում։ Լրացուցիչ ծառայությունների համար վճարել, այդ թվում վիրտուալ արժույթ գնել կարելի է դրամական միջոցներ փոխանցելով համատեղելի վճարային համակարգերի միջոցով, որոնց ցանկը բերված է Կայքում։
7.11 Կայքում Օգտատիրոջ հաշիվը համալրելիս Օգտատերը պարտավորվում է հետևել վճարմանը առնչվող հրահանգներին։ Վիրտուալ արժույթի հաշվառումը հաշվեհամարին, ինչպես նաև լրացուցիչ ծառայությունների միացումը կարող է երաշխավորվել միայն վճարման պայմանների և հրահանգների կատարման դեպքում։ Վարչակազմը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից նշված հրահանգների ճիշտ կատարման համար, որպես իրադարձությունների, որոնք Վարչակազմի վերահսկողությունից դուրս են։ Վճարային համակարգերի օգտագործման կանոնների և կարգի վերաբերյալ հարցերով Օգտատերը պետք է դիմի իրավաբանական անձանց՝ այդ վճարային համակարգերի տերերին։ Վարչակազմը պատասխանատվություն չի կրում և պարտավոր չէ Օգտատիրոջը փոխհատուցել դրամական միջոցները այն դեպքում, երբ Օգտատերը լրացուցիչ ծառայությունների համար վճարում է կատարել վճարային համակարգերի կողմից հաստատված կանոնների խախտմամբ։
7.12 Վճարովի ծառայությունները կարող են մատուցվել միայն ամբողջությամբ վճարելու պահից։ Ընդ որում, Վարչակազմը, մինչև ծառայությունների վճարման մասին հաստատում ստանալը, իրավունք ունի չմատուցել այդ ծառայությունները կամ մատուցել սահմանափակ ծավալով։ Վարչակազմը չի վարկավորում Օգտատերերին ոչ դրամական միջոցներով, ոչ էլ ներքին վիրտուալ արժույթով, և տարաժամկետ վճարում չի ընդունում։
7.13 Վճարելուց հետո Օգտատերն իրավունք չունի հրաժարվելու ծառայություններից։ Վարչակազմը տեղեկացնում է Օգտատիրոջը, որ լրացուցիչ ծառայությունների համար վճարված միջոցները չեն վերադարձվում։
7.14 Օգտատիրոջ հաշվի արգելափակման դեպքում դրամական միջոցները չեն վերադարձվելու Օգտատիրոջը, քանի որ լրացուցիչ ծառայությունները համարվում են մատուցված լրիվ ծավալով՝ Համաձայնագրի 7.9 կետում նշված պահին։
7.15 Բանկային քարտերի օգտագործմամբ Լրացուցիչ ծառայությունների համար վճարումն իրականացնելու դեպքում խաբեությունների դեպքերից խուսափելու համար քարտով կատարված վճարումները կարող են ստուգվել Վարչակազմի կողմից։ Վարչակազմից հարցում ստանալու դեպքում Օգտատերը պարտավոր է ներկայացնել իր անձնագրի առաջին երկու էջերի պատճեները, ինչպես նաև բանկային քարտի պատճեն երկու կողմից, բանկային համարը ծածկած, բացի վերջին չորս թվանշաններից, ինչպես նաև Վարչակազմի կողմից հարցապնդվող այլ փաստաթղթեր։ Այդ տեղեկությունները Մեկ օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում Վարչակազմը իրեն իրավունք է վերապահում միակողմանի կերպով դադարեցնել Օգտատիրոջը բոլոր տեսակի ծառայությունների մատուցումը՝ մինչև հանգամանքների պարզաբանումը։
7.16 Օգտատերը ինքնուրույն է կրում բոլոր ծախսերը՝ կապված դրամական միջոցների փոխանցման հետ, ներառյալ հնարավոր տուրքերը և կոմիսիոն վճարները։
7.17 Օգտատերը համաձայնում և ընդունում է, որ Կայքը և լրացուցիչ ծառայությունները չեն հանդիսանում դրամախաղ, մրցույթ և այլն, իսկ վճարումը և լրացուցիչ ծառայության գնումը հանդիսանում են Օգտատիրոջ ցանկության և կամքի դրսևորում, և անհրաժեշտ պայման չեն հանդիսանում Կայքի հիմնական հնարավորություններից օգտվելու համար։

8 Օգտատիրոջ երաշխիքները

8.1 Ընդունելուվ սույն Համաձայնագիրը, Օգտատերը հաստատում և երաշխավորում է.
8.2 Օգտատերն օժտված է բոլոր անհրաժեշտ իրավունքներով և իրավասություններով Համաձայնագիրը ընդունելու և Կայքից օգտվելու համար։
8.3 Կայքի օգտագործումը Օգտատիրոջ կողմից բացառապես իրականացվելու է սույն Համաձայնագրով թույլատրված նպատակներով՝ ենթարկվելով նրա կարգերին, ինչպես նաև կիրառվող իրավունքին և ընդունված պրակտիկային։
8.4 Օգտատերը չպետք է կատարի գործողություններ, որոնք հակասության մեջ են մտնում, կամ խոչընդոտում են Կայքի աշխատանքին, կամ համապատասխան սարքավորումների, ցանցերի, Կայքի ծրագրային ապահովման աշխատանքին։
8.5 Կայքի օգտագործումը կոնկրետ նպատակներով չի խախտում երրորդ անձանց գույքային և/կամ անձնական ոչ գույքային իրավունքները, ինչպես նաև արգելքներն ու սահմանափակումները հաստատված կիրառվող իրավունքով, առանց սահմանափակումների՝ ներառելով հեղինակային և հարակից իրավունքները, ապրանքանշանի իրավունքը, սպասարկման և ապրանքների ծագման վայրի նշանների, արդյունաբերական նմուշների իրավունքը, մարդկանց պատկերների օգտագործման իրավունքը։ Ձեր կողմից ներկայացված նյութերը չեն պարունակում տեղեկատվություն և/կամ պատկերներ, որոնք վիրավորում են մարդկանց արժանապատվությունը, գործարար համբավը, չեն քարոզում բռնություն, պորնոգրաֆիա, թմրադեղեր, ռասայական և ազգային թշնամանք, և Օգտատիրոջ կողմից ստացված են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները իրավասու անձանցից ՝այդպիսի նյութերի օգտագործման առթիվ։

9 Պատասխանատվություն

9.1 Վարչակազմը Կայքի օգտագործման ծառայություններ է մատուցում "ինչպես կա" սկզբունքով։ Այդ կապակցությամբ Օգտատիրոջը երաշխիքներ չեն տրվում, որ ՝
9.1.1 Կայքը համապատասխանելու է Օգտատիրոջ պահանջներին․ ծառայությունները մատուցվելու են անընդհատ, արագ, ապահով և առանց սխալների։
9.1.2 Արդյունքները, որոնք կարող են ստացվել Կայքի օգտագործումից, կլինեն ճշգրիտ և հուսալի։
9.1.3 Կայքի օգտագործմամբ ստացված որևիցե ապրանքի, ծառայության, օգտատիրական նյութերի և տեղեկատվության որակը համապատասխանելու է Օգտատիրոջ սպասումներին։
9.1.4 Կայքի ծրագրային ապահովման բոլոր սխալները կուղղվեն
9.2 Նյութերի բովանդակության և նրանց՝ կիրառվող իրավունքի պահանջներին բավարարելու ողջ պատասխանատվությունը կրում է տվյալ նյութերը ստեղծողը և/կամ դրանք Ադմինիստրացիայի Կայքում տեղադրող անձը։
9.3 Վարչակազմը ոչ մի կերպ կապված չէ Կայքում Օգտատերերի կողմից ներկայացված և/կամ տեղադրված (այդ թվում հեռարձակվող) նյութերի հետ, և չի ստուգում դրանց համապատասխանությունը կիրառվող իրավունքին, և դրանք օգտագործելու համար Օգտատերերի անհրաժեշտ ծավալով իրավունքներ ունենալը։
9.4 Վարչակազմը պատասխանատվություն է կրում միայն խելամիտ հոգատարությամբ ծառայությունների մատուցման համար և ոչ մի երաշխիք չի տալիս ՝ կապված Կայքի և նրա օգտագործման հետ։
9.5 Վարչակազմը պատասխանատվություն չի կրում վիրուսների կամ վնասարար ծրագրային ապահովման կողմից հասցրած ցանկացած վնասների համար, եթե դրանք Կայքը հաճախելու հետևանք են հանդիսացել։
9.6 Վարչակազմը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ մասին ցանկացած տեղեկատվության հասանելիության, դրա օգտագործման և բացահայտման համար, այդ թվում անձնական տվյալների համար, որոնք գտնվում են հանրային հասանելիության տիրույթում։
9.7 Օգտատիրոջ կողմից իր իրավունքների և/կամ շահերի խախտում բացահայտելու դեպքում, կապված այլ Օգտատերերի և/կամ երրորդ անձանց կողմից Կայքի օգտագործման հետ, Օգտատերը պետք է հայտնի այդ մասին Վարչակազմին: Դրա համար Օգտատերը պետք է Վարչակազմին ուղարկի գրավոր ծանուցագիր՝ խախտման հանգամանքների նանրամասն շարադրմամբ և Կայքի էջին հիպերտեքստային հղումով, որտեղ պարունակվում են նյութեր, որոնցով խախտվում են իր իրավունկները և/կամ շահերը։
9.8 Երրորդ անձանց կողմից ցանկացած պահանջների առաջացման դեպքում, կապված իրենց գույքային և/կամ անձնական ոչ գույքային իրավունքների խախտման հետ, ինչպես նաև կապված օրենսդրությամբ սահմանված արգելքների և սահմանափակումների խախտման հետ, Օգտատերը պարտավոր է Վարչակազմի պահանջով անցնել նույնականացման պաշտոնական ընթացակարգ, նշելով Վարչակազմի պահանջած տվյալները։
9.9 Վարչակազմին և Կայքի սեփականատերերին պատասխանատվության ենթարկելու կամ նրանցից տուգանքներ գանձելու դեպքում, կապված Օգտատիրոջ կողմից երրորդ անձանց իրավունքների և/կամ շահերի խախտման հետ, Օգտատերը պարտավոր է փոխհատուցել տուժած կողմի վնասները՝ լրիվ ծավալով։
9.10 Կայքի Օգտատերը անձնական պատասխանատվություն է կրում Կայքում տեղադրած, այլ Օգտատերերին հաղորդած ցանկացած տեղեկատվության համար, ինչպես նաև այլ Օգտատերերի հետ ցանկացած փոխգործողությունների համար։

10 Համաձայնագրի փոփոխումը և չեղյալ հայտարարելը

10.1 Համաձայնագիրը (այդ թվում նրա մեջ ներառված ցանկացած հոդված, կետ, պարբերություն, ցանկացած մաս) Վարչակազմի կողմից կարող է փոփոխվել առանց հատուկ կերպով իրազեկ պահելու։
10.2 Վարչակազմի կողմից մտցված փոփոխությունները 10.1 կետի համաձայն, ուժի մեջ են մտնում անմիջապես Կայքում տեղադրվելուց հետո, կամ տվյալ տեղեկատվությունը Օգտատերին հասցնելու պահից սկսած, կամ այլ կերպով, եթե այլ բան նախատեսված չէ Համաձայնագրի նոր խմբագրությամբ։
10.3 Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել յուրաքանչյուր կողմի հայեցողությամբ։ Վարչակազմը իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի, առանց պատճառները բացատրելու և Օգտատիրոջը տեղեկացնելու, դադարեցնել Համաձայնագիրը, ինչպես նաև այդ պահից արգելափակել մուտքը Կայք։
10.4 Համաձայնագիրը դադարեցնելու դեպքում պայմանագիրը գործելու ժամանակ ձեռք բերված իրավունքները մնում են նրանց հետ։
10.5 Անհաղթահարելի ուժի ազդեցության հետ կապված և կողմերի խելամիտ վերահսկողությունից դուրս հանգամանքներով պայմանավորված, այդ թվում Համացանցի աշխատանքի խափանումների, հրդեհների, ռազմական գործողությունների, ջրհեղեղների և այլ տարերային աղետների պատճառով պայմանագրի պայմանների կատարման անհնարինության դեպքում Վարչակազմը պատասխանատվություն չի կրում։
10.6 Վարչակազմը պարտավոր չէ տեղյակ պահել Օգտատիրոջը Համաձայնագրի 10.5 կետում նշված հանգամանքների մասին։

11 Կիրառվող օրենքը և վեճերի լուծումը

11.1 Սույն Համաձայնագրի, ինչպես նաև Համաձայնագրից բխող կողմերի հարաբերությունների, Համաձայնագրով պայմանավորված իրավունքների և պարտականությունների, Համաձայնագրի կատարումից բխող բոլոր այլ հարցերի նկատմամբ կիրառվում է Ռուսաստանի Դաշնության նյութական և դատավարական օրենքը։
11.2 Սույն Համաձայնագիրը ընդունելու իրավունքը ընձեռնվում է 18 տարին լրացած անձանց, որոնք օժտված են իրավունակությամբ և գործունակությամբ, իրենց երկրի օրենսդրությանը համապատասխան։
11.3 Վեճերի և տարաձայնությունների առաջացման դեպքում Կողմերը դրանք կդիտարկեն և կլուծեն բանակցությունների և/կամ գրավոր հաղորդագրությունների փոխանակման կարգով։
11.4 Բողոքարկումով վեճերը լուծելու անհնարինության դեպքում, Համաձայնագրի 10.3 կետում սահմանված կարգով վեճը կդիտարկվի դատարանում պատասխանողի գտնվելու վայրում։
11.5 Կողմերը պարտավորվում են գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ ուղղված վիճարկվող հարցերի մինչդատական լուծմանը։
11.6 Վեճերը, որոնք առաջանում են Օգտատերերի միջև Կայքում շփվելու ժամանակ, չեն դիտարկվում Վարչակազմի կողմից։ Վարչակազմը չի հանդիսանում օրգան, որն իրավասու է լուծել վեճերը ըստ էության։
11.7 Վեճերը, որոնք առաջանում են Օգտատերերի միջև կարող են դիտարկվել ՌԴ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան օրգանների կողմից։ Վարչակազմը պարտավոր չէ Օգտատերերի միջև վեճերը փոխանցելու որևիցե տեղ, այդ թվում նաև դատարան։

12 Եզրափակիչ դրույթներ

12.1 Գրանցված Օգտատերն ինքնուրույն որոշում է իր բացած հաշվի (պրոֆայլի) օգտագործման պայմաններն ու կարգը, որոնք ոչ մի դեպքում չպիտի հակասեն սույն Համաձայնագրին։
12.2 Օգտատերը համաձայնում է իր պրոֆայլում նշված էլեկտրոնային հասցեով Վարչակազմից ստանալ Կայքի շրջանակներում կամ դրան առնչվող իրադարձությունների հետ կապված տեղեկատվական էլեկտրոնային հաղորդագրություններ (այսուհետ ծանուցում)։
12.3 Վարչակազմը իրավունք ունի ծանուցումների միջոցով Օգտատիրոջը տեղեկացնել Կայքի հնարավորությունների և/կամ նրանում տեղակայված տեղեկատվական ռեսուրսների փոփոխության մասին։
12.4 Այն դեպքում, երբ Համաձայնագրի դրույթները ենթական չեն լինի կիրառման, այդպիսի դրույթները կկիրառվեն հնարավոր սահմաններում Կողմերի նպատակներին առավել համապատասխան, իսկ Համաձայնագրի մնացած դրույթները կպահպանեն իրենց ուժը։
12.5 Սույն Համաձայնագիրն իրենից ներկայացնում է Կայքից օգտվելու կանոններ, որոնք կիրառվելու են այլ ցանկացած կանոնների փոխարեն։
12.6 Վճարովի ծառայությունները միացնելիս (տես Համաձայնագրի 7 հոդվածը) Կայքի հաշվի վրա եկած դրամական միջոցները համարվելու են որպես վճար այդպիսի ծառայությունների համար և համապատասխանաբար դուրս են գրվելու հաշվից դրանց վճարման համար։
12.7 Այն դեպքում, երբ ծառայությունները ժամանակին չվճարվեն, Վարչակազմը իրավունք ունի դադարեցնել Կայքի հասանելիությունը Օգտատիրոջ համար, մինչև դրանց լրիվ վճարումը։
12.8 Սույն Համաձայնագրի ներկայիս տարբերակը տեղադրված է Ադմինիստրացիայի Կայքում և հասանելի է Ինտերնետ ցանցի www.barev.ru հասցեով։
12.9 Սույն Համաձայնագրին հավելվում է Հավելված N1, Գաղտնիության քաղաքականություն, անձնական տվյալներ, որը հանդիսանում է Համաձայնագրի անքակտելի մասը, համարվում է Օգտատիրոջ կողմից ամբողջությամբ և առանց վերապահումների ստորագրված, Համաձայնագրի պայմանների ընդունման պահից սկսած։

Գաղտնիության քաղաքականություն

1 Ընդունելով Համաձայնագիրը, օգտվելով Կայքից և/կամ Կայքում գրանցման ընթացակարգն անցնելիս Դուք ընդունում եք սույն Հավելված N1, Գաղտնիության քաղաքականություն, անձնական տվյալներ, ամբողջությամբ և առանց որևէ վերապահումների։
2 Գրանցման և/կամ նույնականացման, և/կամ այլ գործողությունների իրականացման ընթացքում ներկայացնելով ձեր անձնական տվյալները, Դուք տալիս եք ձեր լրիվ և անվերապահ համաձայնությունը Ադմինիստրացիայի կողմից՝ սույն Համաձայնագրով սահմանված պայմաններով և կարգով՝ ձեր անձնական տվյալներն օգտագործելու համար։
3 Միանալով սույն Համաձայնագրի պայմաններին Դուք ձեր գրավոր համաձայնությունն եք տալիս ձեր կողմից ներկայացված անձնական տվյալների ավտոմատ մշակման, սույն Համաձայնագրի պայմաններով պայմանագիր կապելու, և նրա հետագա իրականացման համար։
4 Ծառայության ֆունկցիոնալ հնարավորություններով պայմանավորված դեպքերում դուք ինքնուրույն եք որոշում ձեր անձնական տվյալների հասանելիությունը Համացանցի այլ Օգտատերերի համար։
5 Դուք ընդունում և համաձայնվում եք, որ Կայքի միջոցով տեղադրելով ձեր անձնական տվյալները դրանք հասանելի են դառնում Համացանցի օգտագործողների համար և համարվում են հրապարակայնորեն մատչելի։ Դուք գիտակցում եք նաև, որ ձեր անձնական տվյալները համարվում են հրապարակայնորեն մատչելի այն դեպքերում, երբ դաշնային օրենքների համաձայն նրանց վրա չի տարածվում գաղտնիության պահպանման պահանջը։
6 Վարչակազմը իր վրա պարտավորություն է վերցնում պահել և մշակել ձեր անձնական տվյալները, Անձնական տվյալների մասին, դաշնային օրենքի և ՌԴ այլ նորմատիվային ակտերին համապատասխան։
7 Վարչակազմը կարող է օգտագործել ստացված տեղեկատվությունը երրորդ անձանց գովազդային նյութերը ընտրելու համար, որոնք կարող են ձեզ հետաքրքիր լինել։
8 Վարչակազմը իրեն իրավունք է վերապահում օրենքով նախատեսված կարգով փոխանցել Ձեր անձնական տվյալները իրավապահ մարմիններին այն դեպքում, երբ Վարչակազմին հայտնի է դառնում ձեր մասնակցությունը կամ առնչությունը արարքների, որոնց կատարման համար ՌԴ օրենսդրությամբ սահմանված են քրեական, վարչական և/կամ այլ պատժամիջոցներ։
9 Անձնական տվյալների մասին, դաշնային օրենքին համապատասխան Վարչակազմը իր վրա պարտավորություն է վերցնում ողջամիտ հոգատարություն դրսևորել Վարչակազմին փոխանցած ձեր անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար։